Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց

Archive for Մարտի, 2017

<>

                                

                             <<Թումանյանի հետ և առանց Թումանյանի…>>

Սույն թվականի մարտի 17-ին <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում  կայացավ հերթական բաց դաս-միջոցառումը՝ նվիրված  Ամենայն հայոց բանաստեղծին:

Ձեռնարկի հեղինակը մայրենի լեզվի և գրականության վաստակաշատ ուսուցչուհի Մելանյա Պետրոսյանն էր, մասնակիցները՝ 8բ   դասարանի աշակերտները:

Դասասենյակի  ողջ մթնոլորտը  հագեցած էր  Թումանյանական  շնչով . ամենուրեք   Մեծ լոռեցու գրքերն  էին, լուսանկարները, նրա մասին  հնչած մյուս մեծերի կարծիքների պաստառները:

Միջոցառումը սկսվեց  ուսուցչուհու  նախաբան խոսքով, որին  հաջորդեցին  սովորողների  ՝  գիտական , գեղարվեստական ՝ շատ հուզական  և արտիստիկ ելույթները:

Նրանք դրվագ առ դրվագ ներկայացրեցին  բանաստեղծի  կենսագրությունը  և դրան զուգահեռ` նրա  ստեղծագործական  Աստվածատուր ընթացքը: Ներկայացվեց  հասարակական-քաղաքական գործիչ, խոսքի  մեծ վարպետ, մանկագիր, արձակագիր, հոգեբան ու դաստիարակ, քրիստոնյա և  վերջապես ՝  Մեծ Հայ   ու ՄԱՐԴ Թումանյանը:

Այս ամենը սովորողները հանդիսատեսին հրամցրին նաև երբեմն-երբեմն  ընդմիջող հեզաճկուն պարերով , մաքուր երգեցողությամբ և քանոնի ու ջութակի կենդանի երաժշտության իրենց կատարումները:

Այնուհետև եղան  <<Անուշ>> և <<Թմկաբերդի առում>> պոեմներից հատվածական բեմադրություններ:

Շա՜տ  տպավորիչ էր միջոցառման <<Հարցազրույց Թումանյանի հետ >> մասը, երբ սովորողները խորհրդանշական կերպով զրուցում էին  բանաստեղծի կերպարը <<առած>>  աշակերտի հետ:

Միջոցառումն  ավարտվեց  <<Հետաքրքիր է… >>  խորագիրը կրող  վերջաբանով , որի ժամանակ  աշակերտները հիշում էին  բանաստեղծի ՝ որպես ամուսին, հայր, հարևան , թամադա, ընկեր  ու պարզապես ՝   <<Աստվածային  տիեզերքում  ճամփորդ մարդու>>   կյանքին  առնչվող շատ  հետաքրքիր,  խոհափիլիսոփայական , երբեմն էլ զվարճալի դեպքեր:

Դաս- միջոցառումը ունկնդիրների ՝ տնօրինության, հյուրերի, սովորողների  կողմից  գնահատվեց  որպես  դաստիարակչական մնայուն արժեք:

Փոխտնօրեն՝    Նոնա Վարդանյան

 

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են <>-ում

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

ԽՈՍՔ    ՀԻՇԱՏԱԿԻ

2017թ. փետրվարի 28-ին  ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Էդ.Պողոսյանի անվան    N 2 հիմնական դպրոցի մանկավարժները, աշակերտները ,հարազատներն ու համաքաղաքացիները խոր ցավով և կսկիծով հրաժեշտ տվեցին  դպրոցի նախկին սան,հետագայում  սիրված  ու հարգված մանկավարժ  Նարինե Սպարտակի Ավետիսյանին (Աբգարյանին):

Նարինե  Ավետիսյանը (Աբգարյանը) ծնվել է  1966թ. ապրիլի 17-ին, Վարդենիսում : Տեղի N 2 միջնակարգ  դպրոցն  ավարտելուց հետո ընդունվել  և ավարտել է ԵՊՀ-ի  <<Մեխանիկա-մաթեմատիկական>>  ֆակուլտետի <<Մաթեմատիկա>> բաժինը: 1988թ-ին իր՝ մանկավարժի նվիրական ու սիրելի աշխատանքը նա սկսել է  Վարդենիսի N4 միջնակարգ   դպրոցից: Աշխատելու  հենց առաջին  տարիներից Նարինե Ավետիսյանը  աչքի է ընկել լավ մասնագետի իր վարպետությամբ , իսկական ուսուցչին բնորոշ խանդավառությամբ և մեծ պատասխանատվությամբ:

Այնուհետև, 1997 թվականից սկսած,  Նարինե Ավետիսյանը  աշխատում էր  Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N2  հիմնական դպրոցում: Նա <<Մաթեմատիկա>> առարկայի մեթոդմիավորման նախագահն էր , հմուտ դասղեկ և սիրված ուսուցչուհի :Նրա վարած յուրաքանչյուր դասը անկրկնելի էր, տպավորիչ,նրա մատուցած գիտելիքը՝ խորը և մնայուն:Ն.Ավետիսյանի աշակերտները այնպես էին սիրում և այնպես կապված էին իրենց սիրելի ուսուցչուհուն,որ դպրոցն ավարտելուց հետո էլ կապ էին պաշտպանում նրա հետ,լսում սիրելի ուսուցչուհու,մտերիմ ընկերոջ խորհուրդներն ու հորդորները: Նա բազմաթիվ միջոցառումների արշավ-էքսկուրսիաների հեղինակ էր:

Ն Ավետիսյանը աչքի էր ընկնում իր մարդամոտ, մարդասեր ,շփվող բնավորությամբ: Գործընկերները  նրա մեջ տեսնում էին լավ բարեկամի և հավատարիմ ընկերոջ:

Նարինե Ավետիսյանի  (Աբգարյանի)՝ հոգատար մոր, երիտասարդ տատիկի և պայծառ ուսուցչի,լավ ընկերոջ  բարձր անունը  երկար կմնա նրան ճանաչողների  սրտերում:

Վարդենիսի N 2 հիմնական դպրոցի տնօրինություն

 

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ-ում

Նախահաշիվ -2017

bliudnLintibpi Ll &uifuubpi tiiufiJiiihuJ2ii{ Untitled.FR11 Untitled.FR11.pdf2

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են Նախահաշիվ -2017-ում