Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց

…Եվ հավատը փոխակերպվեց սխրագործության…

ԷԴՎԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ՝ ՄԳՈ …այս անունը քչերը գիտեն, մինչդեռ պիտի իմանային բոլորը…:Վարդենիսի դպրոցներից մեկը անվանակոչվեց հենց նրա անունով,որովհետև նա վարդենիսցի էր, ծնվել էր հայ աշխատավորի համեստ ընտանիքում:Մայրը դասվար էր , հայոց գրերը ուսուցանելուց զատ սիրում էր փոքրիկների համար հեքիաթ կարդալ ու մանկական երգեր երգել:Գիրկն էր առնում ամենապստիկ նորեկ աշակերտին , ու երգը՝ ծնգլ- մնգլ,երգում էին: Ամենաբարի , ամենամամիկ ,ամենահայ մարդն է ընկեր Խլոյանը ՝ Էդվարդի մայրը:Մի օր էլ միջոցառում էր պատրաստել՝,, Հացը՛՛ վերնագրով: Իր համար ու իր աշակերտների համար էր արել, իր հոգու կանչով ու իր ներքին ձայնին ունկնդրելով ՝ նա հանել էր պատմություն անցած ռաֆադան,ածիկը,ցորենի ու աշորայի հասկերից խրձեր էր արել ու կարպետի վրա դրած խնոցի…Հնչում էին հայոց ֆիդայական ու զավակին կռիվ ճամփող մոր հորդոր-երգերը .,, Ա~խ ,ֆիդայինե~ր, ջա~ն ֆիդայիններ… Ձեր մայրերը ձեզ ղուրբան,Մշո սուրբ վանք ` Սուրբ Կարապետ թող լինի ձեզ պահապան…՛՛: Թեև իր համար ու իր փոքրիկների համար էր արել,բայց շատերին հիացմունք պատճառեց, շատերը ազգային ավանդականին հաղորդակից եղան ,շատերս դաստիարակվեցինք:Միջոցառումը պարգևատրվեց մեդալով…:
…Եկավ 1994 թվականը…Պատերազմ էր…Պատերազմը հասել էր Օմարի լեռնանցք, մարտեր էին մղվում Քարվաճառում, դրանից հետո արդեն Հայաստանի Հանրապետության սահմանն էր՝ Սոթքը…:Տագնապ կար օդում, իրարանցում, հակասական լուրերը իրենցով էին արել ամեն ինչ, մարդիկ պատերազմից հեռու էին շատ քիչ, մարտի դաշտից բաժանված էին մի գյուղով ընդամենը:Սարսափելի ձմեռ էր…:Ցուրտը կտրատում էր , կարծես խազում մարդու երեսն ու շնչառությունը:Ցուրտը տան մե ջ էր նաև, կեսօրից հետո մութ էր թե՜ տներում , թե՜ դրսում, թե՜ մարդկային հոգում…:Պատերազմ էր…Հունվար ու Նոր տարի…,պատերազմ ու Նոր տարի…:Սովորույթի ուժով իրար տուն էին գնում-գալիս:Ընկեր Խլոյանենք էլ…1994 թվականի այդ Նոր տարվա օրերին բոլորը նայում էին նրանց մի տեսակ տարօրինակ կերպով: Տղամարդիկ հանում էին գլխարկները,նոր բարևում,երբ անցնում էին, շրջվում, նորից էին նայում…Կանայք լռում էին, զսպվում,,,:Բոլորը գիտեին…Բոլորը գիտեին , թե ինչ է եղել, բացի ընկեր Խլոյանից ու Վոլոդյա Պողոսյանից ՝ Էդվարդ Պողոսյանի ծնողներից, ովքեր Նոր տարի շնորհավորելու էին գնում…:
Էդվարդ Պողոսյան…բարալիկ, քնքուշ այդ տղան , մի փոքր գունատ ու ամաչկոտ,ոնց որ աչքիս առաջ լինի…Կամավոր մեկնել էր Արցախ՝ առաջին գիծ, հետո վիրավորվել էր ու տեղափոխվել Ստեփանակերտի, այնուհետև Երևանի հոսպիտալ, տաքությունը չէր իջնում;Հիվանդանոցում անընդհատ մարտերից էր հարցնում,գիտեր,որ թուրքերին հետ ենք շպրտել ու ահագին տարածք արդեն ազատագրել ենք, բայց դեռ շատ գործ կար…:Անհանգիստ էր ու չէր խաղաղվում: Չգիտեմ, ասում են հողի կանչ, հայրենիքի կանչ կամ էլ սեփական արյան…ինչը Էդվարդին նորից հետ տարավ…:Նա հիվանդանոցից ուղիղ պատարազմ վերադարձավ:Ոչ ոք և ոչինչ նրան չպահեց հետ…:Գնաց ու ….:Բայց հեշտ չզոհվեց Էդվարդը:Նա իր ամբողջ ջոկին ( չգիտեմ ինչպես են ասում զինվորների այդ մի փոքր խմբին ) պահեց սեփական մարմնով:Երբ թուրքերը հարձակվել են, մերոնց համար անսպասելի է եղել, նրանք շատվոր են եղել, մերոնք՝ փոքրաթիվ ու կտրված հիմնական ջոկատից:Էդվարդը,որ դեռ վատառողջ էր , հասկանում է՝ պետք էր շուտ նահանջ կազմակերպել:Ասում է ..<>;:Մերոնք նահահջում են` կռվելով հասնում հիմնական ջոկատին,նորից հետ են գալիս, որ …հասնեն Էդվարդին:Հետագայում պատմում են, թե ինչքա՜ն ծանր մարտ են մղում ` որոշելով անպայմա՜ն բերել Էդվարդին `մեռած, թե կենդանի…ՈՒ…բերում են` զոհված և չարչարված…
Նոր տարի էր, ձյուն էր, պատերազմ էր , ու..սուգ էր.…: Իսկ ընկեր Խլոյանը պիտի գրեր.,,Հիսուս չէի, բայց Խաչվեցի Հիսուսի պես ,որ դու ապրես…”

Փոխտնօրեն Նոնա Վարդանյան