Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց

ՍՈՒՐԲ ԼԻՆԻ ԱՆՈՒՆԸ ՔՈ

Հաղթանակն էլ է մերը, ցավն էլ: Մեկը համընդհանուր բերկրանք է պատճառում,մյուսը՝ համընդհանուր ցավ: Արցախի ազատագրության շարժման, մեր հայրենիքի անկախության և կայացման , սահմանների պաշտպանության սուրբ գործում որքան հերոսներ տվեցինք, որքան զոհեր տվեցինք: Միայն Վարդենիսի տարածաշրջանն ազատություն ու հաղթանակ կրող շուրջ հիսուն անմոռաց նահատակներ, որոնք դարձան հայրենիքի նվիրվածության մի-մի վառ օրինակ:Նրանցից մեկն էլ Վարդենիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Էդվարդ Պողոսյանն է, որ հրազատ դպրոց է վերադարձել հերոսացած ու սրբացած :
1994 թվականն էր ,ձմռանը:Օդը սառն էր, չարակամ մարդու սրտի պես, չհանդուրժող ու մահաբեր, ինչպես թշնամին: Հակառակորդը Քելբաջարի կողմից հասել էր Վարդենիսի սահմանները: Թիկունքում հայրենիքն էր, հարազատ քաղաքը,հարազատները: Իսկ թշնամին ընդհուպ մոտեցել էր Սոթք գյուղին:Նահանջե՞լ :Երբեք:Նահանջը հավասարազոր էր պարտության: Դա քաջ գիտակցում էին ոչ միայն սահմանների պաշտպանները , այլև մինչև ատամները զիված հակառակորդը :Եվ մեր տղերքը , որ թվով քիչ էին, կարող էին ետ քաշվել,դիրքն ու տեղանքը փոխել, խուճապի չմատնվեցին: Բայց այդպիսի հրաման չկար ու չէր էլ կարող լինել: Հրաման ստանալու ժամանակ էլ չկար: Յուրաքանչյուր րոպե թանկ էր , օրհասական ու բախտորոշ:Նման պայմաններում հաղթում է նա, ով կամքով արի է ու հայրենասեր: Եվ մեր տղերքից յուրաքանչյուրը կռվում էր տասի, քսանի փոխարեն:Վերջիվերջո ահաբեկված , թվով անհամեմատ գերազանցող թշնամին, ինքը, խուճապի մատնվելով ու զոհեր տալով, սկսեց նահանջել:
Ինչպես իր մարտական ընկերները,Էդվարդը կռվում էր քաջաբար, որպես իսկական հերոս,որ կրծքի տակ կրում էր ավելի շատ հայրենիքի սերն ու ցավը, քան թշնամու դեմ տածած ատելությունը: Զինակիցները հետո կպատմեն,որ Էդվարդն իր սառնասրտությամբ ու քաջագործություններով ոգևորում էր իրենց, անվախ էր ու քաջ , ինչպես կռվում քաջ ու անվախ են եղել պապն ու հորեղբայրը՝ Սահակ և Գարսևան Պողոսյանները:Նա իր հմուտ, խելացի և հաշվենկատ գործողություններով անսպասելի անակնկալներ էր մատուցում թշնամուն՝ ոգեկոչելով նախնյաց փառահեղ ավանդները:
Սահմանը մնաց անձեռնմխելի:Երբ վտանգը ,կարծես,արդեն վերացել էր , մի մոլորված գնդակ կպավ ճակատին, և Էդվարդը ընկավ հնձված ,ճկուն ու մատղաշ հասկի ցողունի պես: Ճերմակ ձյան վրա հեղված արյունը կարմիր ձեռագրով պատմում էր, որ Էդվարդ Պողոսյանը ,զոհաբերելով իր կանաչ կյանքը,հետագայում դասվելու է հայրենիքի ազատության համար հավերժ իրենց գլուխը դրած սուրբ հերոսների թվին:
Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցն արդեն իսկ կրում է իր երեկվա սան քաջարի Էդվարդ Պողոսյանի անունը: Անուն , որով կոչվելը մեծագույն շնորհ ու պատիվ է դպրոցի, ընդհանրապես նրա յուրաքնչյուր ուսուցչի ու աշակերտի,մասնավորապես մխիթարանք ու հպարտություն Էդվարդի ուսուցչուհիներից մեկի՝ մոր՝ Սիրուն Խլոյանի համար: Կրթօջախի կենտրոնական սրահում կա մի մեծ վահանակ,որի նյութերը պատմում են Էդ.Պողոսյանի կարճատև ,բայց սխրալից կյանքի մասին:Վահանակի մոտ դասարաններով լուսանկարվելը դարձել է պատիվ, պահանջ ու սովորույթ: Օրերս մանկխորհուրդը ՝տնօրեն Աշոտ Բարսեղյանի ղեկավարությամբ ,քննարկեց Էդ.Պողոսյանի հերոսացման տարելիցին նվիրված անցկացվելիք միջոցառումների պլանը:Ստեղծվեց հինգ հոգուց բաղկացած հանձնաժողով,որը կղեկավարի և կհամակարգի մեծարման արարողությունները: Ներկայումս անց է կացվում դասարանական պատի թերթերի լուսընծայման տասնօրյակ՝ նվիրված Էդ.Պողոսյանին: Խրախուսվելու են լավագույն պատի թերթերը: Ի դեպ,մի շարք դասարանների պատի թերթերն ուշադրություն են գրավում իրենց հարուստ ու բովանդակալից հրապարակումներով , ոգեշնչող ու հուզաթաթավ խորագրերով:Հիշողությանս մեջ երկար կմնա դրանցից մեկը՝ ,,Սուրբ լինի անունը քո՛՛:
Նոնա Վարդանյան
Վարդենիսի Էդ.Պողոսյանի
անվան թիվ 2 միջն.դպրոցի
փոխտնօրեն
Հոդվածը տպագրվել է Գեղարքունիք թերթի 11.03.1998թ. N 5 համարում

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են ՍՈՒՐԲ ԼԻՆԻ ԱՆՈՒՆԸ ՔՈ-ում

Հաշվետվություն II եռամսյակ

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են Հաշվետվություն II եռամսյակ-ում

Սովորողների թիվը

I դաս-82

II դաս-68

III դաս-77

IV դաս-88

V դաս-72

VI դաս-60

VII դաս-64

VIII դաս-58

IX դաս-65

Փաստաթղթերի ներկայացման ժամկետն է  (հատկապես առաջին դասարանցիների) օգոստոսի 20-31

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են Սովորողների թիվը-ում

Արտոնագիր

Scan10005 Scan10007 Scan10006 Scan10005 Scan10004 Scan10003 Scan10002 Scan10001 Scan1

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են Արտոնագիր-ում

շաբաթօրյակի նկարներ

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են շաբաթօրյակի նկարներ-ում

IV եռամսյակի հաշվետվություն

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են IV եռամսյակի հաշվետվություն-ում

2018թվականի բյուջեի նախագծի քննարկում

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են 2018թվականի բյուջեի նախագծի քննարկում-ում

2018թվականի բյուջեի նախագծի քննարկում

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են 2018թվականի բյուջեի նախագծի քննարկում-ում

2018 թվականի բյուջեի նախագծում համապատասխան քննարկումներից հետո փոփոխություններ չեն կատարվել

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են 2018 թվականի բյուջեի նախագծում համապատասխան քննարկումներից հետո փոփոխություններ չեն կատարվել-ում

3-րդ եռամսյակի հաշվ.

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են 3-րդ եռամսյակի հաշվ.-ում

2018 թ.նախնական նախահաշիվ

naxahaschivDP -2018

posted by vardenis2 in Չդասակարգված and have Մեկնաբանությունները կասեցված են 2018 թ.նախնական նախահաշիվ-ում